Üritus: ԱՐԱԳԱԾ հարավային գագաթ (ցանկացողներին ԴԱՀՈՒԿՆԵՐՈՎ վայրէջք)
Pealeht > Armenian Extreme club > ԱՐԱԳԱԾ հարավային գագաթ (ցանկացողներին ԴԱՀՈՒԿՆԵՐՈՎ վայրէջք)
Kui pildid laaditakse ülesse, oled esimene kes saab sellest teada!
ՈՎԱ՞ ԳԱԼԻՍ ԴԱՀՈՒԿ ՔՇԵԼՈՒ
Լեռների սիրահարների մեծ մասը Արագածում եղել են ամառվա սեզոնին՝ կանաչ, ծաղիկներ, կապույտ երկինք և այլն:
Իսկ եթե ցանկանում եք տեսնել Արագածի մյուս դեմքը՝ ձյուն, քամի, ամպերից էլ վերև ...
ԱՊԱ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ (ԿԻՐԱԿԻ), առավոտյան 7:00 մեկնում ենք Արագած լեռ՝ Հարավային գագաթը բարձրանալու համար:
Սպասվում է կարճ, բայց ոչ այնքան հեշտ վերելք: Ամեն ինչ կախված է եղանակից, սակայն արդեն ունենք որոշ տեղերում խորը և որոշ տեղերում էլ ոչ այնքան խորը խրթխրթան ձյուն, գագաթին փաթաթված ամպեր և բաց եղանակի դեպքում լրիվ ուրիշ գեղեցկության տեսարաններ: Այսինքն եթե ուզում եք տեսնել ու հասկանալ թե ինչ է նշանակում իսկական լեռ և լեռնագնացություն, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը, իսկ մեր փորձված ուղեկցորդները ոչ միայն կապահովեն ձեր անվտանգությունը, այլ նաև կօգնեն գագաթ հասնելու գործում:
ՍԻՐՈՒ՞Մ ԵՔ ԴԱՀՈՒԿՆԵՐՈՎ ՍԱՀԵԼ:
Ավելի լավ, որովհետև դահուկներով վայրէջքի համար այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է: Գագաթին խումբը կբաժանվի 2 մասի, որոնցից մեկը կիջնի ոտքով իսկ մյուսը դահուկներով:
ՉՈՒՆԵ՞Ք ԴԱՀՈԻԿՆԵՐ:
Հոգ չէ, որովհետև կարող ենք օգնել նաև այս հարցում: Դահուկների հետ կապված մնացած մանրամասներն արդեն գրանցվելու ժամանակ:
Մասնակցության գումարը 4000 դրամ է՝ ներառյալ տրանսպորտը, ուղեկցորդների ծառայությունները:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով:
Kutsutud: Artush Vardanyan, Լենա Ջանյան, Hovhannes CHibukhcyan, Hayk Bakhshyan, Tigran Shirvanyan, Grisha Gevorgyan